Տարածաշրջան13:32, 27 Ապրիլ 2016
Թուրքիայի փոխվարչապետ. «Ռուսաստանի դեմ թշնամաբար չենք տրամադրված»

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը արձագանքել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի ռուս-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում չեն կարգավորվի:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` Քուրթուլմուշը, նշելով, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված չէ, մասնավորապես, ասել է.
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները պատմական արմատներ ունեն, այդ համատեսքտում Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական, առևտրային, քաղաքական հարթակներում հանդիսանում են մոտ հարևաններ և ունեն բարեկամական հարաբերություններ: Ասել ենք, որ մեկ անցանկալի իրադարձության պատճառով ոչ Թուրքիան Ռուսաստանից, ոչ էլ Ռուսաստանը Թուրքիայից չի հրաժարվի»:
Նա ավելացրել է, որ, այդ ամենը հաշվի առնելով, Թուրքիան Լավրովի վերոնշյալ հայտարարությունը դիտարկում է որպես «անհաջող հայտարարություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |