Տարածաշրջան10:11, 25 Ապրիլ 2016
Ֆիգեն Յուքսեքդաղ. «100 տարի առաջվա գործելոոճն այսօր քրդերի դեմ է կիրառվում»

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը կուսակցության արտակարգ համագումարի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության, քրդերի նկատմամբ Անկարայի քաղաքականության մասին:
Ըստ թուրքական «guneydoguekspres.com» կայքի` Յուքսեքդաղը նշել է, որ Թուրքիայի խորհրդարանում օրեցօր մեծանում է «մեկ ազգի» մտածողությունը:
«Եթե ասում եք մեկ ազգ, ապա շատերին դավաճանում եք ու խեղդվելու եք այդ «մեկիզմի» մեջ»,- ասել է Յուքսեքդաղը:
Քուրդ համանախագահը խոսել է նաև Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա մասին ու համեմատականներ անցկացրել 101 տարի առաջ հայ ժողովրդի և այժմ քրդերի դեմ իրականացվող ջարդարարությունների միջև:
Նրա խոսքով այսօր Թուրքական իշխանությունները քրդերի դեմ գործում են նույն այն մտածողությամբ, որով Օսմանյան կայսրությունում գործում էին հայերի դեմ:
Դիմելով թուրքական իշխանություններին` Յուքսեքդաղն ասել է.
«Այժմ ձեր առաջ կանգնած ժողովրդին չեք կարող բռնի գաղթեցնել ու ցեղասպանել: Դա եղել է 100 տարի առաջ և մինչ այժմ չեք կարողանում առերեսվել այդ իրողության հետ: Սակայն այս ժողովուրդը (քրդեր-խմբ.) կարողացել է այդ կոտորածների հետ առերեսվել ու այդ պատճառով էլ այլևս այս հողերի վրա չեք կարող ցեղասպանություն իրականացնել: Այս ժողովրդին չեք կարող իր հայրենիքում փախստական դարձնել: Սա է մեր ժողովրդի պատասխանը ցեղասպանություն և կոտորած իրականացնողներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |