• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն10:03, 24 Ապրիլ 2016

Հայերեն վերնագիր և Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկար՝ քրդական թերթի շապիկին

Հայերեն վերնագիր և Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկար՝ քրդական թերթի շապիկին

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ Թուրքիայում հրատարակվող քրդական «Özgür Gündem» թերթն իր շապիկին հայերեն վերնագիր և Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարներ է հրապարակել:

Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի փոխանցմամբ՝  թերթն անցյալի և մերօրյա ողբերգություններին անդրադարձել է «Ցեղասպանությունը շարունակվում է» վերնագրի ներքո:

Զուգահեռներ անցկացնելով օսմանյան «Միություն և առաջադիություն» (İttihat ve Terakki) և այսօրվա Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների միջև՝ հեղինակը գրում է.

«Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարեդարձն է: Ժխտմամբ խորացված վերքը դեռ թարմ է… Իսկ «Միություն և առաջադիմության» հետքերով շարժվող իշխանություններն ու ԱԶԿ-ն այսօր քուրդ ժողովրդի դեմ նույն ցեղասպանության բանաձևն են կիրառում:

100-ամյա ցավ, 100-ամյա ժխտում. 101 տարի է անցել այն ժամանակից, երբ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ցեղասպանության ենթարկեց 1  միլիոնից ավելի հայերի և հարյուր հազարավոր ասորիների: Ապրիլի 24-ին սկսված ցեղասպանությունը պատմության մեջ մտավ որպես ամենախոշոր զանգվածային կոտորածներից մեկը՝ միևնույն ժամանակ ոգեշնչելով Հիտլերին՝ հրեաների ցեղասպանությունը կազմակերպելու համար:

ԱԶԿ-ն շարժվում է «Միություն և առաջադիմության» ուղիով. պետության ժխտողական քաղաքականությունը ճանապարհ է բացում նոր ցեղասպանությունների համար, մինչդեռ ժողովուրդները պահանջում են առերեսում և ցեղասպանության ճանաչում:

«Ժողովրդավարական հասարակության կոնգրեսը» նշել է, որ  «Միություն և առաջադիմության» ռասիստական և ցեղասպանագործ քաղաքականությունը ԱԶԿ-ի ձեռքով հզորանում և կիրառվում է քրդերի դեմ: Կոնգրեսը կոչ է արել ժողովուրդներին՝ համատեղ պայքար մղել ցեղասպանությունների դեմ»:

«Özgür Gündem»-ի շապիկին կողք կողքի տեղադրվել են ցեղասպանության ողբերգությունը պատկերող 2 լուսանկար.

1. Հայոց ցեղասպանությունը պատկերող մի տեսարան: 

2. Մերօրյա քրդաբնակ Սիլոփիում սպանված և օրեր շարունակ փողոցում ընկած մի քուրդ կնոջ դի:

Այս համադրությամբ թերթն ուշադրություն է հրավիրում 101 տարի առաջ և այսօր տեղի ունեցող վայրագությունների նմանության վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}