Ցեղասպանություն19:18, 23 Ապրիլ 2016
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը Շիշլիում

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում:
Նստացույցն ընթացել է «Առանց առերեսման ցեղասպանությունները չեն վերջանա» խորագրի ներքո: Մասնակցիները ձեռքներին պահել են 1915-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները: Տեղի է ունեցել մոմավառություն և կարմիր մեխակներով ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը:
HDP-ի ներկայացուցիչ Մահմութ Չավլըն կուսակցության անունից հայտարարություն է ընթերցել:
«Հայերին «տեղահանություն» անվան տակ տարել են սպանդի: Ցեղասպանությունը չի վերջացել: Հրանտ Դինքի, Սևակ Շահինի, Մարիցա Քյուչուքի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ըստ «demokrathaber» լրատվակայքի՝ ասել է Մահմութ Չավլըն:
Աղբյուրը նշում է, որ միջոցառմանը բազմաթիվ հայեր են մասնակցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական ժխտողական թեզերի դարբնոցներից մեկը համարվող այս կառույցի ղեկավարը քննադատության է ենթարկել հատկապես հայկական ու հունական թեզերը։

«Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին անդրադարձել է Կարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման առաջարկին:

Պրոֆեսորի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այլևս քաղաքական իմաստով գործոն չէ:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Շենթոփը տեսաուղերձ է հղել Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից «Կոտորած Վանում, ավեր և գրավում. ճանապարհ դեպի աքսոր» խորագրով գիտաժողովի մասնակիցներին:
Ռուս պատգամավոր Եվգենի Պոպովը ռուսական «Россия» հեռուստատեսության եթերով խոսել է Ուկրաինայի նկատմամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին:
Թուրքական «Yöneylem araştırma» սոցիոլոգիական ընկերության համակարգող Դերյա Քյոմուրջյուն ներկայացրել է մայիս ամսին ընկերության անկացրած սոցհարցումների արդյունքները:
«Եթե Հունաստանը չհետևի դրան մենք այս խնդրի կապակցությամբ այլ մակարդակում միջոցներ կձեռնարկենք»,- Թուրքիայի ԱԳ նախարար:
Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս էր տվել, որի ընթացքում հայտնել էր Սիրիայում նոր ռազմական գործողություն կսկսեն առաջիկայում:
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |