• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:05, 23 Ապրիլ 2016

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է  Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ը նախագահ արաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին։ Այս տարի ևս Սպիտակ տան ղեկավարը «ցեղասպանություն» բառի փոխարեն հնչեցրել է հայերեն «Մեծ Եղեռն» արտահայտությունը։

«Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը իր տարածած գրավոր հայտարարության մեջ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ցեղասպանության հարցում։ Ըստ հայտարարության՝ Օբամայի՝ 1915 թվականի վերաբերյալ հայտարարությունը հիմնվում է 1-ին Համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների միակողմանի ներկայացման վրա։  

Նշվում է, որ Թուրքիան անկեղծությամբ ի ցույց է դնում հայ և թուրք ժողովուրդների՝ դարեր շարունակ համատեղ ապրելու փորձի հիման վրա խաղաղ ապագա կառուցելու իր ցանկությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ցավալի է համարում, որ բարեկամ և դաշնակից երկրները վերոնշյալ կոչին աջակցելու փոխարեն  խրախուսում են այն շրջանակներին, որոնք կողմ են բախումների խորացմանը։ Ըստ Անկարայի՝ մինչև այժմ պատմության մեջ տեղի ունեցած տառապանքները քաղաքականության գործիք դարձնելու ջանքերը ոչ մեկին օգուտ չեն տվել։

«Այսպիսով, ԱՄՆ իշխանություններին կոչ ենք անում պատմական փաստերն արդար հիշողության հիման վրա գնահատելով բոլոր կողմերի տառապանքները հաշվի առնող, անկողմնակալ, խոհեմ և կառուցողական մոտեցում ցուցաբերել»,-ասված է հայտարարության մեջ։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}