08:42, 18 Ապրիլ 2016
Գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով Ստամբուլում ձերբակալվել է 101 մարդ

Ստամբուլ 9 թաղամասերում թուրքական ոստիկանությունը օպերացիա է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 101 մարդ:
Թուրքական «haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` ձերբակալվածների մեջ բազմաթիվ են գործարարները և բանկիրները: Նրանք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Զուգահեռ կառույցին» (գյուլենական շարժման հետևորդներ) անդամակցելու, ինչպես նաև ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ: Հանրապետական դատախազության ներկայացրած տվյալների համաձայն` 20014-2015թթ 50մլն թուրքական լիրայի չափ աջակցություն է ցուցաբերվել ահաբեկչությանը, ընդ որում բարեգործության անվան տակ:
Նշվում է, որ ձերբակավածների շարքում են նաև Թուրքիայում գործող «Bank Asya»-ի աշխատակիցներից մի քանիսը, և «Dumankaya » շինարարական ընկերության նախագահ Հալիթ Դումանքայան:
Նման գործողությունները գյուլենականների դեմ սկսվել են դեռևս 2013 թվականի վերջից, երբ Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալն ի հայտ էր բերել կառավարության անդամների կոռուպցիոն գործարքները: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սկանդալի հետևում կանգնած են իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը և նրա հիմնած «Գյուլենական համայնքը»:
Հավելենք, որ «Գյուլենական համայնքն» անվանում են նաև հաճախ «Զուգահեռ կառույց» և նույնացնում ահաբեկչական կառույցի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |