Տարածաշրջան09:04, 13 Ապրիլ 2016
Քուրդ առաջնորդ. «Էրդողանն ավելի ֆաշիստ է, քան Էվրենը և Դեմիրելը»

ՔԲԿ-ի (Քուրդիստան բանվորական կուսակցություն-PKK) կին հրամանատարներից Բեսե Հոզաթը, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի ֆաշիստ է, քան նախկին նախագահներ Քենան Էվրենը և Սուլեյման Դեմիրելը:
Հոզաթը, որը նաև «Քուրդիստանի համայնքների միություն» (KCK-ՔՀՄ) համանախագահն է, նշել է, որ Էրդողանն այդ հարցում որևէ սահման չի ճանաչում:
Ըստ թուրքական «Birgün» թերթի կայքի` քրդական Med Nuçe հեռուստաալիքներից տված Հոզաթը մասնավորապես ասել է. «Չիլլերը (Թուրքիայի վարչապետ 1993-96 թթ.-խմբ.), Դեմիրելը, Էվրենը եկան ու գնացին: Նրանք բոլորը ֆաշիստ էին, բռնապետական հակումներ ունեին և քրդերին թշնամի էին: Սակայն իրականում նրանցից որևէ մեկը Էրդողանի նման չէր: Ամեն մեկը մի սահման ուներ: Էրդողանը դա էլ չունի: Գիտակցությունը ծայրից ծայր ֆաշիստական է: Այս պահին Թուրքիան կառավարվում է սև և կանաչ ֆաշիզմի կոալիցիայի կողմից: Այդ իրավիճակը Թուրքիան մեծ քաոսի մեջ է գցել»:
Հոզաթը նշել է, որ նման իրավիճակում Թուրքիայում ոչ իրավունք է գործում, ոչ օրենք, իսկ ապրելու իրավունքը (քրդերի-խմբ.) առ ոչինչ է համարվում:
«Այս առումով Էրդողանի և Դևլեթ Բահչելիի («Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ) մտածողության մեջ որևէ տարբերություն չկա: Երկուսով են երկիրը ղեկավարում, որպեսզի իրականացնեն ցեղասպանություն»,- ասել է Բեսե Հոզաթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |