Քաղաքական07:04, 01 Ապրիլ 2016
Սպիտակ տանը կայացել է Օբամայի և Էրդողանի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգներում հանդիպում է ունեցել նախագահ Բարաք Օբամայի հետ: Թուրքական «haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ շուրջ 50 րոպե տևած հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել՝ «Իսլամական պետությանը» (ԻՊ-İŞİD) ոչնչացնելու անհրաժեշտության հարցում:
Թուրքիայի նախագահականի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Էրդողանն ու Օբաման հանդիպել են Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին և փախստականների խնդրին, ինչպես նաև՝ Թուրքիա-ԱՄՆ համագործակցությանն առնչվող թեմաներ:
Օբաման իր և ԱՄՆ-ի անունից ցավակցել է Դիարբեքիրի ահաբեկչութան զոհերի հարազատներին և հավաստիացրել, որ անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ն Թուրքիայի կողքին է:
Երկու երկրների նախագահները քննարկել են նաև այն համատեղ քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ԻՊ-ի դիրքերը թուլացնելու և վերջնականապես արմատախիլ անելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |