• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 08:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:14, 31 Մարտ 2016

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոըը հանդիպել է Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոըը հանդիպել է Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը մեկնել է Ռումինիա: Մայրաքաղաք Բուխարեստում նա հանդիպել է Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ըստ «Ակոս» շաբաթաթերթի՝ առաջնորդարանում հանդիպում է եղել Տաթև սրբազանի, սենատոր Վարուժան Ոսկանյանի և Ռումինիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի հետ:

Տաթև Սրբազանը Սելինա Դողանին տեղեկացրել է, որ Ռումինիայում բնակվում է մոտ 1700 հայ: Ռումինիայի հայկական համայնքը 100 տարվա պատմություն ունի: Ռումինիայի իշխանությունները տարեկան 1մլն եվրո են հատկացնում հայ համայնքին մշակութային ոլորտների զարգացման համար: Այդ գումարով ստեղծվում են գրադարաններ, թանգարաններ, իսկ շաբաթը երկու անգամ էլ կազմակերպվում են հայերենի դասընթացներ:

Փամբուկչյանը Դողանի հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել լինել Թուրքիայի Ադանա քաղաքում: Դողանն էլ իր հերթինի Ռումինիայի հայ պատգամավորին հրավիրել է Թուրքիա: Նշենք, որ Վարուժան Ոսկանյանը ժամանակին զբաղեցրել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Ռումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում։ Հայերի հոսքը Ռումինիա ուժեղացել է հատկապես Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ 14-րդ դարի 2-րդ կեսին հայերի թիվը երկրում այնքան է աճել, որ Ալեքսանդր Բարեպաշտ հոսպոդարը հատուկ հրովարտակով Սուչավամայրաքաղաքում նրանց համար հիմնել է եպիսկոպոսական թեմ: Հայերի հոսքը դեպի Ռումինիա շարունակվել է 1894–1896 թթ.-ի համիդյան բռնությունների, 1909 թ.-ի Ադանայի կոտորածի և 1915 թ.-ի Մեծ եղեռնի հետևանքով։ Վերջին խոշոր գաղթը դեպի Ռումինիա տեղի է ունեցել 1922 թ.-ին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը սկսել են կոտորել Զմյուռնիայի քրիստոնյա բնակիչներին։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է
10:34, 22 օգոս
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
18:33, 21 օգոս
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը
12:17, 21 օգոս
Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}