Քաղաքական07:42, 29 Մարտ 2016
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Էրդողանի հետ կհանդիպի հյուրանոցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է ԱՄՆ, որտեղ կմասնակցի միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովին:
Թուրքական «Memurlar» լրատվական կայքը գրում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Էրդողանի հետ կահնդիպի հյուրանոցում: Հանդիպման առանցքում կլինեն ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի հարցը, ինչպես նաև սպասվում է, որ Էրդողանը կներկայացնի Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) վերաբերյալ իր դիրքորոշումը:
Թուրքիայի նախագահը գագաթնաժողովի շրջանակներում առանձազրույց կունենա Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի, Լեհաստանի նախագահ Անդրեյ Դուդայի և Պակիստանի վարչապետ Նավազ Շերիֆի հետ:
Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը կայցելի նաև Սպիտակ տուն՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից տվող պաշտոնական ընթրիքին: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Օբաման կհանդիպի Էրդողանի հետ: Երկու կողմերն էլ նշում են, որ հանդիպման համար բանակցություններ են տարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |