• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 18:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:19, 24 Մարտ 2016

Բելգիայի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը

Բելգիայի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը

Բրյուսելը պատասխանել է Թուրքիայի նախագահի՝ Բելգիայում պայթյուններ իրականացրած ինքնասպան ահաբեկիչների մասին հայտարարությանը: Ռեջեփ Թայիփ  Էրդողանը հայտարարել էր, թե ողբերգության հեղինակ մահապարտ եղբայրներից մեկը՝ Իբրահիմ էլ Բաքրաուին, 2015թ. ձերբակալված է եղել Թուրքիայում ու արտաքսվել, բայց հետո բելգիացիների կողմից ազատ է արձակվել: 

Թուրքական «Radikal» թերթի կայքի փոխանցմամբ՝  պատասխան արձագանքով հանդես է եկել Բելգիայի արդարադատության նախարար Կոեն Հենսը:  Վերջինս նշել է, որ 2015-ին Բաքրաուիի՝ որևէ ահաբեկչական խմբավորման հարելու մասին տեղեկություն հայտնի չի եղել:

«VRT» լրատվականի հետ հարցազրույցում Հենսը նշել է, որ Իբրահիմ էլ Բաքրաուին ձերբակալվել է Թուրքիայում, սակայն ուղարկվել է ոչ թե Բելգիա, այլ Հոլանդիա: Մինչդեռ Էրդողանի խոսքով՝ 2015թ. հուլիսի 14-ին  վերջինիս հանձնել են  Բելգիայի դեսպանատանը: 

«Նա ահաբեկչության հետ կապ չունեցող մի հանցանքի համար դատապարտվել է, իսկ հետո պայմանականորեն՝ ազատ արձակվել: Այն ժամանակ ահաբեկչական խմբավորման հետ նրա կապի մասին ոչինչ հայտնի չէր», -հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ
մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի տարբեր կայարաններում մի քանի պայթյուն է որոտացել: Պայթյունների հետևանքով 34 մարդ զոհվել է, 100 -ից ավելի քաղաքացիներ վիրավորվել են: Պարզվել է, որ պայթյուններից երկուսն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները՝ եղբարներ Խալիդ և Իբրահիմ Բաքրաուիները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}