Մշակութային08:30, 23 Մարտ 2016
Ստամբուլում 1895-1914թթ. հայերի կյանքը ներկայացնող ցուցահանդես կբացվի

Ստամբուլում ապրիլի 6-ին ցուցահանդես կբացվի, որը կներկայացնի «թուրքերի և հայերի 800-ամյա համատեղ մշակույթը»:
Թուրքական «haberstar» լրատվական կայքը գրում է, որ ցուցահանդեսն իրականացնում է Թուրքիայի արտգործնախարարությունը:
«Ոչ թե մոռանալու, այլ հիշելու ժամանակը» խորագրի ներքո անցկացվող ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն 1895-1914թթ. տպագրված և Ստամբուլում ու Անատոլիայում հայերի կենցաղը նկարագրող ավելի քան 4000 բացիկներ և Օսմանյան արխիվային փաստաթղթեր: Բացիկները տրամադրվել են են Օրլանդո Կարլո Կալումենոյի կողմից, որին պատկանում է օսմանյան բացիկների ամենամեծ արխիվը:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 6-ին Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեսի համալսարանում: Բացմանը ելույթ կուենան Թուրքիայում հայտնի հայ երաժիշտ Արա Դինքջյանը և Ստամբուլի թուրքական պետական համույթը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 29-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |