Տարածաշրջան07:39, 22 Մարտ 2016
Իրանը զգուշացնում է Թուրքիա այցելող իր քաղաքացիներին

Անկարայում Իրանի դեսպանատունը Թուրքիայում գտնվող Իրանի քաղաքացիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում է հեռու մնալ մարդաշատ վայրերից:
Թուրքական «Habersol» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Իրանի դեսպանատունը նշյալ հայտարարությունը տարածել է Ստամբուլի Իսթիքլյալ պողոտայում իրականացված պայթյունից հետո, որի հետևանքով սպանվել էր Իրանի մեկ քաղաքացի, վիրավորվել էր՝ 3-ը:
Հայտարարությունն ուղղված է ոչ միայն Թուրքիայում գտնվող իրանցիներին, այլև Թուրքիա մեկնել ցանկացողներին՝ վերջիններին խորհուրդ տալով ենթարկվել հյուրընկալող երկրի օրենքներին ու հաշվի առնել պատկան մարմինների կողմից արվող նախազգուշացումներին:
Դեսպանատնից բացի նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև Ստամբուլի, Էրզրումի և Տրապիզոնի իրանական հյուպատոսարանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |