Միջազգային09:45, 21 Մարտ 2016
Թուրքիայի արտգործնախարարությունը նոտա է հղել Բելգիայի դեսպանին

Թուրքիայի իշխանություններն իրենց անհանգստությունն են հայտնել Բրյուսելի իշխանությունների կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամներին քաղաքում PKK-ի դրոշներով վրան տեղադրելու թույլտվությանւ կապակցությամբ:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն արտգործնախարարություն է կանչել Անկարայում Բելգիայի դեսպան Մարկ Թրանթեզուին և վրանի տեղադրման հետ կապված բողոքի նոտա հղել:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Չավուշօղլուն այս թեմայով հեռախոսազրույց է ունեցել նաև Բելգիացի իր պաշտոնակից Դիդյե Ռեյնդերսի հետ: Զրույցի ժամանակ թուրք պաշտոնյան անընդունելի է համարել Եվրամիության կենտրոնում ահաբեկչական համարվող կազմակերպության վրանի տեղադրումը և պահանջել անմիջապես հեռացնել նշյալ վրանը:
Չավուշօղլուն անհանգստություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ արդեն դատարկված վրանում վրա դեռ շարունակվում են ծածանվել ահաբեկչական համարվող կառույցի դրոշները և անընդունելի համարել ահաբեկչության դեմ երկակի ստանդարտների կիրառումը:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքն էլ տեղեկացնում է, որ անհայտ անձիք հրդեհել են PKK-ի վրանը: Վրանում այդ պահին մարդ չի եղել, քանի որ ոստիկաններն դրանից առաջ վրանը տեղադրողներին արգելել էին շարունակել ակցիան: Դատարկ վրանի մի մասն այրվելուց հետո հրշեջները մարել են կրակը: Աղբյուրը նշում է, որ ըստ շրջանառվող լուրերի` վրանը հրդեհել են Բելգիայում բնակվող թուրքերը:
Նշենք, որ PKK-ի անդամները վրանը քաղաքային իշխանությունների թույլտվությամբ տեղադրել էին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի Բրյուսել կատարած այցի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |