• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 11:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված10:10, 19 Մարտ 2016

Հայկո Բաղդատ. «Էդողանը հայտարաարում է, թե մեր մեծ փրկիչն է, մեր գոյության պատճառը»

Հայկո Բաղդատ. «Էդողանը հայտարաարում է, թե մեր մեծ փրկիչն է, մեր գոյության պատճառը»

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատն իր նոր հոդվածում խնդրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չհեռանալ։

Թուրքական Diken լրատվական կայքում հրապարակված հոդվածում Բաղդատն անդրադարձել է Էրդողանի՝ «եթե ես գնամ, պետությունը կքանդվի» խոսքերին։

«Փաստորեն, եթե Էրդողանը գնա, երկիրն էլ ձեռքներիցս կգնա։ Չէ, թրոլլինգ չեմ անում։ Չեք հավատա, բայց անգամ հայերի «պահապան» Մարգար Եսայանը դեռ այսիպիսի բան չէր ասել։ Այս խոսքերը հենց ինքը նախագահն է ասում։ Հայտարաարում է, թե մեր մեծ փրկիչն է, մեր գոյության պատճառը»,- գրում է Բաղդատը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, որևէ մեկն անմահ չէ, իսկ աշխատանքում էլ՝ անփոխարնելի, հետևաբար, Էրդողանն էլ մի օր հեռանալու է։ Սակայն Բաղդատը ցանկանում է մինչև Էրդողանի հեռանալը նրանից մի շարք հարցեր պատասխաններ լսել։

Նա նախագահից պատասխաններ ստանալու համար առջարկում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից կամ Իսլանդիայից մի դատախազ հրավիրել, որին համամարդկային արժեքներին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կխնդրեն պատասխաններ պահանջել նախագահից։

Հայ հոդվածագիրը հռետորական հարց է ուղղում, թե արդյոք դատախազը չի հարցնի Էրդողանին Ռոբոսկիում թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծության մասին, որին զոհ դարձավ 34 գյուղացի՝ ասելով, որ  հենց նախագահն է պատասխանտու այս գործում։ Կամ արդյո՞ք դատախազը չի հարցնի, թե ինչու է նա Հրանտ Դինքի սպանության պատասխանատուներին աջակցել և այս 9 տարիների ընթացքում հանցագործությունը ծածկել է ։

Բաղդատը հիշեցնում է նաև ոստիկանության կողմից սպանված 14-ամյա Բերքինի, 19-ամյա Ալի Իսմայիլի մասին, հարցնելով, թե այդ հրավիրյալ արդար դատախազը մի՞թե չի հարցնի․ «Պետությունը դուք եք ղեկավարում, պարոն նախագահ, ի՞նչ է մեղավոր չեք, որ մարդասպանները կամ չեն դատապարտվել կամ էլ սիմվոլիկ  պատժի են ենթարկվել»։

Բաղադատը գրում է նաև ագային փոքրամասնությունների նկատմամբ Էրդողանի վերաբերմունքի մասին՝ մեջբերելով նրա խոսքերը․ «Սրանք ալևիներ են, տեղ մի տվեք նրանց, փակեք սրանց դպրոցները՝ արտասահմանյան գործակալներ են դաստիարակում, իսկ սրանք անջատողական քրդեր են, ձերբակալեք, իսկ մյուսները ստախոս սփյուռքահայեր են, կտրեք նրանց ձայները։ Մի՞թե դատախազը չի հարցնի՝ գուցե բոլորին գործակալ ե՞ք համարում, դրա համար էլ արտաքսում եք անգլացի ակադեմիկոսին, որը 25 տարի Թուրքիայում է բնակվում, ամուսնացած է թրքուհի հետ և ունի 3 տարեկան երեխա»։

Բաղդատը հիշեցնում է նաև վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի դարձած պայթյունների մասին, որոնց պատճառով մոտ 200 մարդ է զոհվել, գրելով, թե արդյո՞ք համամարդկային արժեքներով շարժվող դատախազը չի հարցնի նախագահին, միթե մարդկային է, որ Էրդողանի ղեկավարած պետությունում որևէ պաշտոնյա հրաժարական չի տվել, մինչդեռ քաղաքակիրթ այլ երկրում մեղավոր քաղաքական գործչին անգամ 3 մարդու քիթը արյունոտվելու դեպքում կստիպեին հրաժարական տալ։

«Կարծում եմ, որ դատախազը այս ամենը կհարցներ, կասեր։ Չգիտեմ՝ եթե Էրդողանը գնա, մեր վիճակն ինչ կլինի։ Սակայն մինչև այս հարցերի պատասխաններն իր իսկ շուրթերից չլսեմ, ես նրան չեմ ներելու։ Հանկարծ չգնաս, կնեղանամ»,-հոդվածը երափակում է Բաղդատը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}