Հասարակական16:45, 16 Մարտ 2016
Sabah. Հայերին կոտորեցիք, քրդերին ինչու՞ շալակներիդ առաք

Թուրքիայի իշխանամետ «Sabah» թերթի սյունակագիր Էնգին Արդըչը հանդես է եկել ուշագրավ հոդվածով: «Անհեթեթ Քեմալ» հոդվածով հեղինակը քննադատել է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըրդարօղլուին:
«Ինչու՞ քրդական սապատը ձեր շալակն առաք, հարգելի իթթիհաթականներ: Հայերին կոտորեցիք, հույներին վտարեցիք, արաբներին չճանաչեցիք, իսկ քրդերին ինչու՞ ձեր շալակն առաք: Ի՞նչ տեսակ սկզբունքներ են»:
Նշենք, որ Արդըչի քննադատական հոդվածի համար պատճառ է դարձել մարտի 13-ի Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Քեմալ Քըլըչդարօղլուի այն հայտարարությունը, թե Թուրքիան պետք է վերադառնա իր հիմնարար սկզբունքներին:
Իշխանամետ լրագրողին զայրացրել է նաև ավելի վաղ Քըլըչդարօղլուի կողմից արված հետևյալ արտահայտությունը՝ «PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) և իշխանությունները համագործակցում են», «AKP-ն (Արդարություն և զարգացում կուսակցությունը») ամեն ինչի ընդունակ է, այդ թվում՝ քաղաքական հանցագործությունների»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |