Քաղաքական09:02, 15 Մարտ 2016
Էրդողանի այցը Ադրբեջան չեղարկվել է, Ալիևն ինքն է մեկնել Անկարա

2016 թվականի մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ադրբեջանի Գանձակ քաղաքում նախատեսված նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ղեկավարությամբ անցկացվելիք Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը կանցկացվի Թուրքիայի մայրաքաղաքում:
Ըստ թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքի` հանդիպումը Թուրքիայում անցկացնելու որոշումը կայացրել է Իլհամ Ալիևը:
Աղբյուրը հիշեցրել է, որ արդեն 2-րդ անգամ չի կայանում Էրդողանի Ադրբեջան նախատեսված այցը: Փետրվալի 18-ին նախատեսված այցն էլ չեղարկվել էր դրանից մեկ օր առաջ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատճառով:
Ալիև-Էրդողան առանձնազրույցի օրակարգի գլխավոր թեման կլինի տրանսանատոլական գազատարի (TANAP) նախագծի աշխատանքներն արագացնելու հարցը:
Նշենք, որ տրանսանատոլական գազատարն ադրբեջանական «Շահդենիզ 2» և կասպիցծովյան մի քանի այլ հանքավայրերից արդյունահանվող գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով տեղափոխելու է Եվրոպա: Միևնույն ժամանակ Թուրքիան լինելու է ոչ միայն տարանցիկ երկիր, այլ նաև գազը սպառող երկրներից մեկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |