Քաղաքական11:38, 10 Մարտ 2016
Գյուլեն. «Պետք չէր ռուսական ինքնաթիռը խոցել»

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթհուլահ Գյուլենը ռուսական «Կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրքական ուժերի կողմից ռուսական «Su24» ինքնաթիռի խոցմանը:
Թուրքական «Internethaber» լրատվամիջոցի փոխանցմամբ`հարցազրույցի ժամանակ Գյուլենը մասնավորապես ասել է. «Վերջին իրադարձությունները ճիշտ չէին: Ինքնաթիռը չէր կարելի խոցել: Ով էլ որ մեղավոր լինի, ըստ իս, խնդիրը պետք է լուծել սթափ ուղեղով, ընդհանուր ջանքերով և ողջամտության շրջանակներում»:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը գերտերություն է, և Թուրքիան պետք է Ռուսաստանի հետ ունենա լավ հարաբերություններ, քանի որ դա բխում է հենց Թուրքիայի շահերից:
Նշենք, որ Թուրքիայում ազդեցիկ լծակներ ունեցող Գյուլենի հետևորդները ներգրավված են եղել հատկապես դատական համակարգում և ուժային կառույցներում: 2013թ. վերջում Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո իշխանությունները սկսել են ամբողջ համակարգը գյուլենականներից «մաքրելու» գործընթաց: Երկրում պարբերաբար իրականացվում են ոստիկանական հատուկ գործողություններ «զուգահեռ կառույցի» դեմ: Թուրքական իշխանական մամուլը «Գյուլենական համայնքն» անվանում է նաև «զուգահեռ կառույց» և ասոցացնում ահաբեկչության հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչները թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռ էին խոցել՝ պատճառաբանելով, թե այն խախտել է թուրքական սահմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |