Քաղաքական08:13, 05 Մարտ 2016
Միջազգային պատժամիջոնցերի չեղարկումից հետո Դավութօղլուն առաջին անգամ մեկնել է Իրան

Փետրվարի 4-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մայրաքաղաք Թեհրան: Թուրքական «ulusalkanal» լրատվամիջոցը նկատել է տալիս, որ սա Դավութօղլուի առաջին այցն է Իրան՝ վերջինիս դեմ կիրառված միջազգային պատժամիջոցների չեղրակումից հետո:
Թուրքիայի վարչապետի այցի ժամանակ օրակարգում է լինելու Սիրիայում զինադադարի հարցը և Սիրիայի քրդական տարածքները փաստացիորեն կառավարող «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) խնդիրը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Դավութօղլուն Իրանում մեկ անգամ ևս ընդգծելու է, որ ԺՄԿ-ն կապեր ունի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ:
Բացի դրանից Դավութօղլուն անդրադառնալու է Իրանում գործունեություն ծավալող «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) կուսակցությանը, որը հանդիսանում է Իրանում PKK-ի թևը:
Կողմերը նախատեսել են քննարկվել նաև թուրք-իրանական տնտեսական հարաբերությունները: Նպատակ կա 2 տարվա ընթացքում երկու երկրների աևտրաշրջանառությունը հասցնել 30 մլրդ դոլարի: 2014թ այդ առևտրաշրջանառության ծավալները կազմել էին շուրջ 14 մլրդ դոլար (արտահանում 4 մլրդ, ներմուծում 140 մլրդ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |