Հասարակական11:21, 29 Փետրվար 2016
Թուրքիայի ամենահարուստ մարդը` ըստ «Forbes»-ի

Ամերիկյան հայտնի «Forbes» հանդեսը հրապարակել է 2016թ. Թուրքիայի ամենահարուստ մարդու անունը: Թուրքական «sondakika» լրատվական կայքը, հղում անելով վերոնշյալ հանդեսին, նշում է, որ ներկա դրությամբ Թուրքիայի ամենահարուստ մարդը գործարար, արդյունահանող Մուրադ Ուլքերն է:
Վերջինիս կարողությունը կազմել է 2.9 մլրդ դոլար: Ուլքերը, Թուրքիայում սննդի ու խմիչքի արդյունաբերության բնագավառում առաջատար դիրքում գտնվող «Յըլդըզ» հոլդինգի ղեկավար խորհրդի նախագահն է: Նրան է պատկանում 300 ապրանքանիշ և 50 կազմակերպություն` 20 000 աշխատակցով:
Ի դեպ, Ուլքերը 2015-ին նույնպես Թուրքիայի ամենահարուստ մարդն էր ճանաչվել: Սակայն նախորդ տարի նրա կարողությունը կազմել էր 4.4 մլրդ դոլար:
2016թ. Թուրքիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են գործարարներ Հուսունա Օզյեղինը (2.6 մլրդ դոլար) և Ֆերիթ Շահենքը (2.4 մլրդ դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |