• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 19:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:46, 29 Փետրվար 2016

Դեմիրթաշի արձագանքը Դավութօղլուին. «Ուզում է ասել ձեզ հետ էլ կանենք այն, ինչ արեցինք հայերի հետ 1915-ին»

Դեմիրթաշի արձագանքը Դավութօղլուին. «Ուզում է ասել ձեզ հետ էլ կանենք այն, ինչ արեցինք հայերի հետ 1915-ին»

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությանը, որում վերջինս քրդական կուսակցության մասին ասել էր, թե «այն ժամանակվա հայկական «հրոսակախմբերի» նման համագործակցում է ռուսների հետ»:

Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի` Դեմիրթաշը Թուրքիայի Բաթման քաղաքում կուսակցության անցկացրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է.  «Փաստորեն երբ ասում են, թե մենք ռուսների հետ համագործակցած հայերի նման ենք, դրանով ուզում են ասել. «Այն, ինչ 1915-ին արեցինք հայերի հետ, կանենք նաև ձեզ հետ»: Դա կոտորածի ու մահվան քաղաքականությունը մատնանշելուց բացի` ոչինչ չի նշանակում: Գալիս է Բինգյոլ ու կոտորածներով սպառնում: Բայց դե մենք վստահ ենք մեր միասնականության վրա:

Պատկերացնու՞մ ես Դավութօղլու, մենք պատմությունից դասեր չենք քաղել: Քո պատմած ստերից կազմված պատմությունը մենք իրական անցյալից ենք ձևավորել»:

Տեղեկացնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բինգյոլում ՀԿ-ների անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ակնարկելով քրդամետ կուսակցության անդամներին, ասել էր. «Սրանք այսօր գնում են Մոսկվա և Թուրքիայի դեմ համագրծակցության մեջ մտնում, ինչպես այն ժամանակվա հայկական հրոսակախմբերն էին համագործակցում ռուս զավթիչների հետ: Պնդում են, թե ցանկանում են Թուրքիային ինտեգրվել, սակայն մտքներում Թուրքիայում ապրող մարդկանց միմյանց դեմ հանելն է»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}