Հասարակական07:51, 26 Փետրվար 2016
Ստամբուլում հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի

Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի: Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ 1850-ականներին կառուցված շինության առաջին հարկը ծառայել է որպես դպրոց, երկրորդ հարկը՝ եկեղեցի: Գործել է մինչև 1922 թվականը: 1990-ականների սկզբին ավերի և թալանի ենթարկված եկեղեցուց միայն 4 պատն էր կանգուն: 1995 թվականին Բեյօղլուի թաղապետարանը պատմամշակութային ժառանգություն համարվող եկեղեցին հայատարարեց հանրային սեփականություն:
Եկեղեցու և նոր կցակառույցի շինարարությունը սկսվել է, երբ Բեյօղլուի թաղապետ է դարձել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ներկայացնող Ահմեդ Միսբահ Դեմիրջանը: Շինարարության ժամանակ պահպանել է եկեղեցու ճակատային և հետնապատերը: Կից կառուցվել է ևս մեկ շինություն: Շինարարության ավարտից հետո առաջին հարկը վերածվել է մանկապարտեզի, երկրորդ հարկը՝ հանդիսությունների սրահի, իսկ կից կառույցում սկսել է գործել ընտանեկան առողջության կենտրոն:
Եկեղեցին այլ նպատակներով օգտագործելու փաստը քննադատել է Ստամբուլի ավագանու անդամ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղին՝ ասելով. «Բեյօղլուի ԱԶԿ-կան թաղապետն իսկապես կարողացել է պատմական եկեղեցին վերածել «բազմապրոֆիլ եկեղեցու»: Անարգվում է ինչպես աղոթատեղին, այնպես էլ պատմությունը: Սա պետք է վերանորգվեր որպես եկեղեցի և բացվեր պաշտամունքային արարողությունների համար, ինպես նաև պետք է վերադարձվեր իրավատերերին: Ո՞ր մի աղոթատեղիում է նշանդրեքի, հարսանիքի հանդիսություն կատարվում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |