Հասարակական16:14, 25 Փետրվար 2016
Թուրքիայում 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով (տեսանյութ)

Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով: Այդ մասին հայտարարությունը տեղադրվել առուվաճառքի հայտարարությունների կոմերցիոն կայքում:
Եկեղեցու եռահարկ շինությունը վերջին տարիներին ընդհանրապես չի շահագործվել ու հիմա գտնվում է կիսաքանդ վիճակում: Վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալ Թայֆուն Օզենգինլերը Թուրքիայի պետական «Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ Սեթբաշ թաղամասում նախկինում հայեր են ապրել:
«Ամեն անկյունից պատմության հոտ է բուրում: Եկեղեցին տարբեր նպատակներով օգտագործվել է մինչև 1980-ականները, ինչից հետո մինչև օրս մնացել է լքյալ ու անբարեկարգ վիճակում»:
Եկեղեցին զբաղեցնում է 300քմ տարածք՝ ունենալով 212քմ շրջակայք:
Նշենք, որ մինչև 1453թ. Կոնստանդնուպոլսի գրավումը, Բուրսան Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր և հայկական մշակույթի կարևոր կենտրոններից: Այստեղ էր գտնվում նաև Հայոց պատրիարքարանը, որը հետագայում տեղափոխվեց Կ. Պոլիս:
Ուշագրավ է, որ «Anadolu» լրատվականը հայկական եկեղեցու վաճառքի մասին նյութը, թողարկելով երկու լեզվով, անգլերեն հրապարակման մեջ նշել է եկեղեցու հայկական լինելը, իսկ թուրքերեն հրապարակման մեջ՝ ոչ:
Տեսանյութը՝ ա յ ս տ ե ղ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |