• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 10:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:31, 24 Փետրվար 2016

Yeni Safak. «Թուրքիայի համար ամենամեծ սպառանլիքը Ռուսաստանն է»

Yeni Safak. «Թուրքիայի համար ամենամեծ սպառանլիքը Ռուսաստանն է»

Թուրք լրագրող Քեմալ Օզթուրքն իր հոդվածում ներկայացրել է այն երկիրը, որն իրապես վտանգավոր է Թուրքիայի համար: Թուրքական  իշխանամետ «Yeni Safak» թերթում հրապարակված «Ո՞րն է մեծ սպառնալիքը՝ PKK-ն, Սիրիան, Իրանը թե Ռուսաստանը» հոդվածում Օզթուրքը գրում է, որ իրական սպառնալիքը պարզելու համար պետք է գտնել 2 հարցի պատասխան.

1.       Դիվանագիտության ասպարեզում ո՞ր հարցն է Թուրքիային ամենաշատը մտահոգում: Այս հարցի պատասխանը գտնելու դեպքում այն կդառնա դիվանագիտության գլխավոր ուղղությունը:

2.       Ռազմական ոլորտում Թուրքիայի համար ո՞րն է ամենամեծ վտանգը: Ըստ դրա էլ սահմանվում և որոշակիացվում են բոլոր հայեցակարգերը և ռազմավարությունը:

Հեղինակ կարծիքով այս հարցերն ունեն մեկ պատասխան՝ այն է. Թուրքիայի համար ամենամեծ սպառանլիքը Ռուսաստանն է:

«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) ամեն օր մեր երկրում մարդկանց է սպանում: Այսպես է: Սիրիան արյունահոսող մի վերքի պես մեզ ցավ է պատճառում: Սա էլ է ճիշտ: Ճիշտ է նաև, որ Իրանն իր նվաճողական,  կրոնական քաղաքականությամբ տարածաշրջանը պատերազմի դաշտի է վերածել և ամենաշատը մեզ է վնասում: Սակայն այս ամենի հետևում կանգնած ուժը Ռուսաստանն է: Ռուսաստանին հանեք ու տակը ոչինչ չի մնա»,- համոզված է Օզթյուրքը:

Անդրադառնալով աշխարհի հզոր քաղաքական ուժերին՝ թուրք հոդվածագիրը գրում է, որ ԱՄՆ-ն քաղաքականապես անզոր է, իսկ Եվրամիությունն (ԵՄ) առաջնորդ չունի, ինչի պատճառով ասպարեզը մնացել է Ռուսաստանին:

Վերջինս խոչընդոտում է Թուրքիայի գործունեությանը ՄԱԿ-ում, ԵՄ-ում և այլ միջազգային կառույցներում: «Մենք ՄԱԿ-ում չենք կարողանում Ռուսաստանի դեմ որևէ որոշում ընդունել: Եվրոպան վախենում է, քանի որ չի ցանկանում փորձանքի մեջ ընկնել, ինչպես Ուկրաինայում»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին չի ցանկանում դեմ գնալ Ռուսաստանին:

Հեղինակը Ռուսաստանին նմանեցրել է արջի, որը շտապում է որքան հնարավոր է շատ թալանել, քանի դեռ  անզոր Օբամային նոր նահագահ չի փոխարինել:

Խոսելով Ռուսաստան-Իրան համագործակցության մասին՝ Օզթյուրքը ներկայացրել է նրանց համատեղ նվաճողական ծրագրերը, որոնց մասին իբր թե հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբեր Վելայեթին Ալ Արաբիա հեռուստատեսության եթերում:

Օզթուրքը նշում է, որ Իրանը և Ռուսաստանը միասին գրավելու են Լիբանանը, Յեմենը և Իրաքը: Հեղինակը ենթադրում է, որ այս երկրներին կհաջորդեն Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը:

«Մերձավոր Արևելքը դեռ շատ է տառապելու Ռուսաստանի և Իրանի հարձակողական քաղաքականության պատճառով»,- եզրակացրել է թուրք հեղինակը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}