• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:47, 22 Փետրվար 2016

2 տարում Թուրքիայի 2.7 մլն բնակիչ ենթարկվել է ներքին միգրացիայի

2 տարում Թուրքիայի 2.7 մլն բնակիչ ենթարկվել է ներքին միգրացիայի

2014-2015թթ. Թուրքիայում  2.720.438 մարդ փոխել է բնակության վայրը: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այդ երկրի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալների համաձայն՝ 78.7 միլիոնանոց բնակչության 3.45 տոկոսը 2014-2015թթ. ընթացքում գաղթել է իր հիմնական բնակության վայրից:

Բնակչության ամենամեծ թվով ներգաղթն և արտագաղթը տեղի են ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Բուրսայում, Քոջաելիում, Դիարբեքիրում: 2014-2015 թթ. Թուրքիայի 81 նահանգներից 31-ում գերակշռել է ներգաղթը, իսկ  մյուս 50 նահանգի դեպքում ավելի շատ արտագաղթ է գրանցվել:

Կարսից, օրինակ, հեռացել է բնակչության 2.86 տոկոսը, Աղրըից՝ 2.81, Մուշից և Բայբուդից՝ 2.68, Յոզգաթից՝ 2.79, Շըրնաքից՝ 2.43, Արդահանից՝ 2.16, Բիթլիսից՝ 2.0 տոկոսը: Իսկ ամենաշատ գաղթականներ ընդունել է Թեքիրդաղը՝ 2.21 տոկոս: Մեկ տարվա մեջ այս քաղաք է ներգաղթել 54.482 մարդ: Դեպի Քարաբյուք ներգաղթը կազմել է 1.9 , դեպի Գյումուշհանե՝ 1.8, դեպի Քոջաելի՝ 1.7, դեպի Անթալիա՝ 1.23, դեպի Յալովա՝ 1.01 տոկոս:

Նշված ժամանակահատվածում Ստամբուլ է տեղափոխվել 453.407 քաղաքացի, իսկ Ստամբուլից հեռացել է 402.864 մարդ: Այսպիսով, ներգաղթի բացարձակ ցուցանիշը կազմել է  50.543:  Մայրաքաղաք Անկարա ժամանել է 204.048 մարդ, հեռացել՝ 153.001, ներգաղթի ցուցանիշը կազմել է  51.047:

Իզմիր մուտք է գործել 126.238, հեռացել՝ 105.389  քաղաքացի: Ներգաղթի ցուցանիշը կազմել է 20.849: Նույն ժամանակահատվածում դեպի Անթալիա մեկնել է 96.441 մարդ, հեռացել՝ 68.374-ը: Բացարձակ ներգաղթը կազմել է 28.067:

Ամենաշատ արտագաղթը նշյալ ժամանակահատվածում արձանագրվել է Դիարբեքիրում: Այս նահանգ ժամանողների թիվը կազմել է 36.124, իսկ հեռացողներինը՝ 56.025: Այսպիսով, արտագաղթի բացարձակ ցուցանիշը կազմել է 19.901:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}