• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:12, 18 Փետրվար 2016

Թուրքիայում վերջին 5 տարում ավելի քան 15 արյունոտ ահաբեկչություն է տեղի ունեցել

Թուրքիայում վերջին 5 տարում ավելի քան 15 արյունոտ ահաբեկչություն է տեղի ունեցել

Վերջին 5 տարում Թուրքիայում արձանագրվել է 15 արյունալի ահաբեկչություն, որոնց զոհ է գնացել 266 քաղաքացի, վիրավորվել՝ 765-ը:Այս մասին գրում է թուրքական «Zaman» թերթի կայքը՝ մանրամասներ ներկայացնելով դեպքերից յուրաքանչյուրի  վերաբերյալ:

Ահաբեկչությունները մեծ մասամբ տեղի են ունենում խոշոր քաղաքներում (Ստամբուլ, Անկարա, Հաթայ, Գազիանթեպ, Շանլըուրֆա, Դիարբեքիր)` մահապարտների կամ նախապես տեղադրված ռումբերի միջոցով:

Ահա այդ ահաբեկչությունների ժամանակագրությունը.

17 փետրվարի 2016թ. - Անկարայի սրտում, որտեղ գտնվում են Թուրքիայի խորհրդարանի, Պետեկամուտների կոմիտեի, Զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի, ռազմածովային և ռազմաօդային զորքերի հրամանատարության շենքերը, զինվորականներին տեղափոխող ավտոբուսների մոտակայքում պայթուցիկներով բեռնված ավտոմեքենա  պայթեցվեց: Պայթյունը 28 մարդու մահվան և 61 մարդու վիրավորվելու պատճառ  է դարձել:

12 հունվարի 2016թ. - Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում մահապարտի իրականացրած պայթյունից 10 մարդ զոհվեց, որոնցից 8-ը՝ Գերմանիայի քաղաքացի: Եվս 15-ը վիրավորվեցին:

10 հոկտեմբերի 2015թ. - Անկարայի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում իրարահաջորդ 2 ուժգին պայթյունների հետևանքով սպանվեց 103 խաղաղ բնակիչ: Վիրավորվեց 238 մարդ, որոնցից 48՝ ծանր: Այս ահաբեկչությունը համարվում է Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալի իրադարձությունը:

2 օգոսոտոսի 2015թ. - Աղրըի (Արարատ) Դողուբայազըտ շրջանում պայթեցվեց 2 տոննա պայթուցիկ նյութերով բեռնված տրակտոր, ինչի հետևանքով 2 զինվոր զոհվեց, 24-ը՝ վիրավորվեց:

20 հուլիսի 2015թ. - Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում մահապարտի իրականացրած պայթյունին զոհ գնաց 34 քաղաքացի, եղան 103-ից ավելի վիրավորներ:

6 հունվարի 2015թ. - Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում «Իսլամական պետության» (ԻՊ- İŞİD) մահապարտ Դիանա Ռամազանովայի պայթեցրած ռումբը 1 ոստիկանի կյանք խլեց և ևս մեկի վիրավորվելու  պատճառ հանդիսացավ:

11 մայիսի 2013թ.- Հաթայի Ռեյհանի շրջանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 52 քաղաքացի զոհվեց, ևս 146-ը վիրավորվեց: Դեպքը հայտնի դարձավ որպես մինչ այդ Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած ամենաարյունալի ահաբեկչությունը:

11 փետրվարի 2013թ. - Հաթայի Ռեյհանլը շրջանի Ջիլվեգյոզյու սահմանային անցակետի մոտ պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյունի հետևանքով 13 մարդ զոհվեց, որոնցից 4-ը՝ Թուրքիայի քաղաքացի: Եվս 26-ը վիրավորվեց:

1 փետրվարի 2013թ. - Անկարայի Ամերիկյան հյուպատոսության դիմաց մահապարտի իրականացրած ահաբեկչության հետևանքով 2 մարդ զոհվեց, 1-ը ծանր վիրավորվեց:

11 սեպտեմբերի 2012թ.- Ստամբուլլի Սուլթանգազիի ոստիկանատուն մտած մահապարտի ինքնապայթեցման հետևանքով մեկ ոստիկան մահացավ, 3 ոստիկան և 4 քաղաքացիական անձ տարբեր վնասվածներ ստացան:

20 օգոստոսի 2012թ. - Գազիանթեփում մուսուլմանական ռամազան տոնի երկրորդ օրը ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական գործողության հետևանքով 10 մարդ զոհվեց, որոնցից 4-ը՝ երեխա: Վիրավորվեց 66 քաղաքաղի:

25 մայիսի 2012թ.-Կայսերիում ԻՊ-ի մահապարտների իրականացրած պայթյունի հետևանքով 1 ոստիկան և 3 ահաբեկիչ զոհվեց, 16 քաղաքացի վիրավորվեց:

29 հոկտեմբերի 2011թ.- Բինգյոլում իրականացված ահաբեկչությունը 3 անձի մահվան և 20 հոգու վիրավորվելու պատճառ դարձավ:

30 սեպտեմբերի 2011թ. - Անթալիայում մահապարտը գործարկած ռումբը ևս մեկ ոստիկանի մահվան պատճառ հանդիսացավ:

20 սեպտեմբերի 2011թ. Անկարայի փողոցի մի անկյունում կայանված ավտոմեքենայի պայթյունը 5 քաղաքացու կյանք խլեց, 40 հոգի վիրավորվեցին:

Հավելենք նաև, որ ավելի վաղ թուրքական «Sendika.org» լրատվակայքում թեմայի վերաբերյալ  տեղ գտած հոդվածում նշված արյունալի իրադարձություններից որոշները դուրս են մնացել այս ցուցակից: Դրանք են.

13 մայիսի 2014թ.- Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի վթարված ածխահանքում հրդեհի հետևանքով կյանքից հեռացավ 301 հանքափոր:

5 հունիսի 2015թ. - Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 5 ներկայացուցիչ: Վիրավորվեց ավելի քան 400 քաղաքացի:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}