• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 18:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:27, 18 Փետրվար 2016

Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է Սիրիայի քրդական կուսակցությանը

Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է Սիրիայի քրդական կուսակցությանը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երեկ երեկոյան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունն իրականացրած Սալիհ Նեջար անունով մահապարտը Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) անդամ է:

Վարչապետի պնդմամբ՝ պայթյունն իրականացրել են ԺՊՈւ-ն և ՔԲԿ-ը (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK):

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի՝ Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Այս պահին հանցագործների հարցն ամբողջովին պարզվել է: Պարզ է դարձել, որ այդ ահաբեկչությունն իրականացրել են Թուրքիայի ներսի ահաբեկչական անջատողական կազմակերպության (ՔԲԿ- խմբ.) անդամները և ԺՊՈՒ-ի մեկ անդամ:  Այդ անձնավորությունը ՔԲԿ-ի և ԺՊՈւ-ի անդամ է: Նա 1992 թվականին Ամուդեում (քաղաք Սիրիայում) ծնված Սալիհ Նեջարն է: Ահաբեկչության առնչությամբ 9 մարդ է ձերբակալվել: ԺՊՈւ-ի հետ կապը հաստատված է»:

Դավութօղլուն ասել է, թե հույս ունեն, որ իրենց դաշնակիցներն էլ արդեն կտեսնեն, որ ԺՊՈւ-ն ՔԲԿ-ի մի մասնիկն է:

Մյուս կողմից հայտարարությամբ է հանդես եկել քրդական կուսակցության համանախագահ Սալիհ Մուսլիմը` կտրականապես հերքելով ԺՄԿ-ի կամ ԺՊՈւ-ի կապը Անկարայի պայթյունի հետ:

«ԺՄԿ-ն և ԺՊՈւ-ն ոչ հեռվից, ոչ էլ մոտիկից որևէ կապ չունեն այդ ահաբեկչության հետ: Նշված անձնավորությանն էլ բացարձակապես չենք ճանաչում: Մենք Թուրքիայի ներսում կատարվող որևէ բանի չենք խառնվում»,- ասել է քրդական կուսակցության համանախագահը:

Նշենք, որ Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացիորեն կառավարող քրդական ԺՄԿ-ին և նրա ռազմական թևին Անկարան համարում է Թուրքիայում և աշխաարհի շատ երկրներում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության մի մասը:

Այնինչ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ բազմիցս հայտարարել են, որ ԺՄԿ-ն ՔԲԿ-ից առանձին կառույց է և ճիշտ չէ ԺՄԿ-ն դիտել որպես ահաբեկչական կառույց:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}