Քաղաքական07:50, 18 Փետրվար 2016
Դավութօղլուն Անկարայում տեղի ունեցած պայթյունը որակել է որպես սադրանք

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել է նախօրեին մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունի մասին: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Դավութօղլուն տեղի ունեցած պայթյունը որակել է որպես սադրանք և շեշտել, որ Թուրքիան շարունակելու է պայքարը ահաբեկչական կառույցների դեմ: Չի մանրամասնել, սակայն, թե որ ահաբեկչական կառույցներին նկատի ունի:
«Ահաբեկչական կազմակերպությունների դեմ մեր մղած օրինական պայքարի հարցում երբեք հետքայլ չենք անելու: Մենք մեր 78մլն քաղաքացիների հետ միասին դեմ ենք դուրս գալիս ահաբեկչությանը և բարբարոսությանը: Թուրքիայի Հանրապետությունը չի թողնելու, որ իր իրավունքները ոտնահարվեն: Այս հարձակումն իրականացրել են նրանք, ովքեր թիրախավորել են մեր երկիրը, ազգը և ժողովրդավարությունը: Նրանք երբեք իրենց նպատակին չեն հասնելու»:
Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայի Ինոնյու պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28, վիրավորվել 61 քաղաքացիական և զինվորական անձինք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |