• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Մայիս, 2025
Կիրակի 03:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:48, 18 Փետրվար 2016

Անկարայի պայթյունի պատճառով Էրդողանը հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

Անկարայի պայթյունի պատճառով Էրդողանը հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել Անկարայի Ինոնյու պողոտայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ:

Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Մեր ունեցած կորուստները սպառում են մեր համբերությունը: Պետք է հիշել, որ Թուրքիան միշտ և ամեն տեղ օգտվելու է օրինական պաշտպանության իր իրավունքից»:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ իրենք ավելի ուժգին և վճռական են պայքարելու նման անմարդկային հարձակումներ իրականացնողների և նրանց թիկունքում գտնվող ուժերի դեմ: Հավաստիացրել է, որ ահաբեկչական խմբավորումների օգնությամբ Թուրքիան մասնատել ցանկացող ուժերը չեն հասնելու իրենց բաղձալի նպատակին:

«Որքան էլ տառապենք այս և  նախորդ ահաբեկչությունների ժամանակ մեր ունեցած կորուստների պատճառով, մեկ է, այս ամենն ավելի է մեծացնում պայքարելու և ավելի շատ ջանք թափելու մեր նպատակադրվածությունը»:

Անկարայի պայթյունի պատճառով Էրդողանը հետաձգել է փետրվարի 18-ին նախատեսված իր այցը Ադրբեջանը: Տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և տեղեկացրել, որ այցը ժամանակավորապես հետաձգվում է: Էրդողանի այցը նախատեսված էր «Թուրքիա-Ադրբեջան. բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 5-րդ նիստի շրջանակներում:

Իսկ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հետաձգել է Բրյուսել կատարելիք իր այցը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ի երեկոյան՝  տեղական ժամանակով 18:30-ին Անկարայի Ինոնյու պողոտայում զինվորականներին տեղափոխող ավտոբուսների կողքին հայտնված մի ավտոմեքենա էր պայթեցել: Պաշտոնապես հայտարարվել է 28 զոհի և 61 վիրավորի մասին: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
15:51, 08 մայ
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան
13:55, 08 մայ
Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
11:20, 08 մայ
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}