Քաղաքական13:24, 17 Փետրվար 2016
Իրաքը Թուրքիայի հարցով կրկին դիմել է ՄԱԿ-ին

Իրաքն իր տարածքում թուրքական զորաջոկատների գտնվելու հարցով կրկին դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին (ԱԽ):
Ըստ թուրքական «Sondakika.com» կայքի` ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամմեդ Ալի ալ Հաքիմը հայտարարել է, որ դիմել են ԱԽ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներին` նրանց խնդրելով, որպեսզի Թուրքիային կոչ անեն դուրս բերել զորաջոկատներն Իրաքի տարածքից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:
Բաշիքա շրջան ներխուժած թուրքական զորքի զգալի մասը և տանկերը տեղափոխվել էիր Իրաքի Սերսինգ և Բամերնի շրջաններ, որոնց մի մասը ավելի ուշ հետ էր բերվել Թուրքիայի սահման:
Այժմ թուրքական զորաջոկատի մնացած մասը շարունակում է տեղակայված մնալ Բաշիքայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |