• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:09, 16 Փետրվար 2016

Իրանի զգուշացումը՝ Թուրքիային և Սաուդյան Արաբիային

Իրանի զգուշացումը՝ Թուրքիային և Սաուդյան Արաբիային

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Ջաբիր Էնսարին հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հնարավոր միջամտությունը սիրիական ճգնաժամին, միայն ավելի կսրի իրավիճակը:

Թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, հղում անելով իրանական պաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը,  մեջբերել է  Էնսարիի հայտարարությունը.

«Իրանը կարծում է, որ տարածաշրջանային և միջազգային  միջամտությունների պատճառով խնդիրն ավելի կբարդանա: Ցանկացած նոր միջամտություն առանց Սիրիայի կառավարության հետ փոխհամաձայնության, ավելի կխճճի ճգնաժամը, ինչն էլ կնպաստի ահաբեկչական հարձակումների ավելացմանը»:

Էնսարին նկատել է տվել, որ այն երկրները, որոնք մինչև այժմ փորձել են Սիրիայի հարցում ագրեսիվ քաղաքականություն վարել, այդպես էլ ոչ մի արդյունքի չեն հասել:

«Հուսով ենք, որ ռազմական միջամտություն ձեռնարկելուց առաջ բոլոր երկրները նշյալ հանգամանքները  հաշվի կառնեն»,- հավելվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին  երեկոյան Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) «Fırtına» տեսակի թուրքական  հաուբիցներով հրետակոծել են թուրք-սիրիական սահմանամերձ Ազազ քաղաքի հարավարևելյան  Մարանաս շրջանը, որտեղ գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի զինանոցները: Թուրքիայի նշյալ գործողությունների դադարեցման կոչով էին հանդես էին եկել Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}