Տարածաշրջան13:22, 16 Փետրվար 2016
Թուրքիան և Ուկրաինան համատեղ ռազմական տեխնիկա կարտադրեն

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը Ուկրաինայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (RNBO) քարտուղար Դմիտրի Տուրչինինովի հետ:
Ըստ «Haberler» լրատվական կայքի` հանդիպման ժամանակ կողմերի միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցում համաձայնություն է ձեռք բերվել:
Թուրքական կայքի բնութագրմամբ` ռուս-թուրքական ճգնաժամը կարծես թե խթան է հանդիսացել որպեսզի Թուրքիան և Ռուսաստանի «համար մեկ թշնամին»` Ուկրաինան, համագործակցության նոր եզրեր փնտրեն:
Կողմերը համաձայնության են եկել ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակներում ստեղծել հատուկ խումբ, որը կուսումնասիրի այն զինատեսակների պակասը, որոնց կարիքը ունեն երկու երկրները, ապա կնախաձեռնվի այդ զենքերի համատեղ արտադրությունը` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հանդիպման ընթացքում Տուրչինովը ընգծել է, որ Թուրքիան Ուկրաինայի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուկրաինացի պաշտոնակից Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անհանգստությունն էր հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության կապակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |