Քաղաքական13:56, 15 Փետրվար 2016
ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայի տարածքների հրետակոծությունը

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերի հրետակոծությունը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Մոգերինին հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է կատարեն Սիրիայում կրակը դադարեցնելու մասին ընդունված որոշումը:
Պատասխանելով Սիրիայում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հնարավոր միջամտության ու Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքներում ԺՊՈւ-ի դիրքերի հրետակոծության մասին հարցին` Մոգերինին ասել է.
«Օրեր առաջ բոլորս միասին, այդ թվում` Թուրքիան, նստեցինք սեղանի շուրջ և քննարկեցինք այն քայլերը, որոնք պետք է արվեն բախումները դադարեցնելու համար: Բայց մեզ համար լրիվ անսպասելի բոլորովին հակառակ միտում ենք տեսնում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |