Հասարակական09:41, 13 Փետրվար 2016
Մեջլիսի հայ պատգամավոր. «Քաղաքացու պես վերաբերվենք այստեղի հային, ասորուն, հույնին, հրեաին»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է ազգային փոքրամասնությունների դպրոցների խնդիրը: Թուրքական «Habervaktim.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագծերի և բյուջեի հանձնաժողովի նիստի ժամանակ Փայլանն առաջարկել է վերաբացել Ստամբուլի Հեյբելիադա կղզու հունական հոգևոր դպրոցը:
«Մի՞թե դեռ չի եկել այն օրը, որ քաղաքացու պես վերաբերվենք այստեղի հային, ասորուն, հույնին, հրեաին: Ասում եք, թե ուզում եք հավատացյալ հասարակություն մեծացնել,- դա պարոն նախագահի նախաձեռնությունն է,- ուրեմն թույլ տվեք, թող հույներն էլ հավատացյալ հասարակություն դաստիարակեն: Ինչու՞ ոչ»,- ասել է Փայլանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հոգևոր դպրոցների խնդրում աջակցել է Փայլանին. «Ես միանում եմ, թող բացվի», -ասել է նա: Սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, թե նշյալ խնդիրը արտգործնախարարության իրավասությունների մեջ չի մտնում, խնդիրը պետք է համաձայնեցնել կրթության նախարարության հետ:
Փայլանը օրակարգ է բերել նաև ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների կարգավիճակի խնդիրը: Այդ հաստատությունները ներկայումս ոչ պետական դպրոցներ են, ոչ մասնավոր: Ըստ հայ պատգամավորի՝ ֆինանսների նախարարությունը պնդում է, թե ազգային դպրոցները պետք է ձևակերպվեն որպես առևտրային կազմակերպություններ, մինչդեռ այդ դպրոցները վճարովի չեն և նրանց կոչումը ազգային դպրոց և ազգային հիմնադրամ լինելն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |