Քաղաքական08:19, 12 Փետրվար 2016
Ահմեթ Դավութօղլու. «Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն զգուշացրել է, որ Սիրիայի սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ -ի պատերազմ կարող է սկսվել: Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող Դավութօղլուն հարցազրույց է տվել տեղական NOS հեռուստաընկերությանը:
Հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը, հիշեցնելով Վրաստանում և Ուկրաինայում ռուսական զինուժի միջամտությունների մասին, մասնավորապես ասել է. «Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում: Թուրքիա-Սիրիա սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բախման ռիսկ կա»:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք զինուժի կուտակում Սիրիայի սահմանին չի նշանակում է, որ Թուրքիան պատրաստվում է միջամտել ռազմական գործողություններին, Դավութօղլուն պատասխանել է, թե Թուրքիան նման ծրագրեր չունի և հարգում է միջազգային իրավունքի նորմերը:
«Բայց եթե մեզ վրա հարձակվեն, իհարկե, մենք պատասխանը կտանք»,- շեշտել է Դավութօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |