• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հուլիս, 2025
Կիրակի 14:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:01, 09 Փետրվար 2016

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատի հոդվածը Էրդողանի էկվադորյան սկանդալի մասին

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատի հոդվածը Էրդողանի էկվադորյան սկանդալի մասին

Թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվական կայքը հրապարակել է պոլսահայ հայտնի լրագրող, գրող Հայկո Բաղդատի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Էկվադորյան սկանդալային այցին:

Նշենք, որ նախորդ շաբաթ պաշոնական 
այցով Էկվադորում գտնվող Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել թուրք նախագահի դեմ բողոքի ակցիա անկացրած ցուցարար կանանց և մեկ էկվադորցի պատգամավորի: Էրդողանի անձնակազմի նման պահվածքը մեծ դժգոհություն է հարուցել այդ երկրում: Միջադեպը հասցրել է դառնալ թուրքական լրատվամիջոցներում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը: 
Բաղդատի հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Պաշտոնական այցով Էկվադորում գտնվող մեր նախագահի ելույթի ընթացքում մի քանի կին բողոքել են իր դեմ: Որոշ կարգախոսներ հնչեցնելով` ցանկացել են ընդհատել մեր համաշխարհային առաջնորդի խոսքը: Կանանց այս ակցիան նկատած մեր թիկնապահները առանց հապաղելու ցույց են տվել թուրքի ուժը:

Դեպքերին ամբիոնից հետևող մեր առաջնորդը երջանիկ հայացքով բացականչել է. «Ահա այսպիսի անհարգալից տիպեր էլ են լինում, նմաններին միշտ անհրաժեշտ պատասխան ենք տալու»:

Ասում են` այն ժամանակ, երբ կանայք «անհրաժեշտ պատասխան» էին ստանում, Դիեգո անունով էկվադորցի մի պատգամավոր իր «չափերն անցել է»: Բնականաբար, ու փառք Աստծո, մեր ոստիկանները նրա քիթ ու բերանն էլ են ջարդել:

Սակայն այս ամենը մի փոքր անհարմարություն է առաջացրել: Էկվադորի և մեր երկրի միջև դիվանագիտական ճգնաժամ է ծագել: Մեր դեսպանին կանչել են իրենց արտգործնախարարություն և ասել. «Եղբա՛յր, մեր երկրում խոսքի ազատություն կա: Ու բացի այդ, դուք մեր երկրի անվտանգության հաստատողը չեք: Կանանց ծեծի եք ենթարկել, հիվանդանոց եք գցել: Մեր պատգամավորի քիթն էլ կոտրել եք: Բա ամոթ չի՞»:

Այս պատմության ամենալավ կողմն այն է, որ այն միջազգային մամուլում մեծ արձագանք ստացավ, և այժմ բոլորը կսովորեն հարգել մեր համաշխարհային առաջնորդին:   

Այս առումով ամեն ինչ լավ է, սակայն երևում է` քիթը կոտրած Դիեգոն չի ցանկանում այս գործի պոչը բաց թողնել:

Դեպքից հետո զանգել է իր համալսարանական ընկերոջը` Միգելին, ով Էկվադորում շատ կարդացվող թերթերից մեկի գլխավոր խմբագիրն է, ու խնդրել. «Մեկը, որ կարող է կին ակտիվիստներին ծեծել տալ, պետք է, որ անցյալում էլ նման պատմությունների մեջ ընկած լինի: Կարո՞ղ ես այս թեմայով ուսումնասիրություն անել»:

Երբ Միգելը համացանցում Google որոնողական համակարգում իրենց լեզվով գրեց «Էրդողան, ցույց, բռնություն, բռունցք, կին, ոստիկան և թիկնապահ » բառերը, ուղղակի չհավատաց իր աչքերին:

Ու ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, նա ևս ցանկացավ ճշտել կարդացածի իսկությունը ու այդ նպատակով որոշեց կապ հաստատել Թուրքիայից որևէ լրագրողի հետ:

Պետք է, որ «Հայկո» անունը դուր եկած լիներ Միգելին, քանի որ այդքան անուններից ինձ ընտրեց:

Միգելը էլ. փոստով ինձ նամակ է գրել ու  ցանկանում է, որ որոշ թեմաների մասին իրեն տեղեկություն փոխանցեմ: Ահա այդ հարցումներից մի քանիսը:

«Հայկո՛, ճի՞շտ է, որ ձեր առաջնորդը, երբ գնացել է ցավակցելու Սոմա հանքահորի պայթյունից մահացած 301 աշխատակիցների հարազատներին, պայթյունից ողջ մնացած մի բանվորի մտցրել է խանութ ու հարվածել նրան` անվանելով Իսրայելի վիժվածք: Ճի՞շտ է, որ դրանից հետո էլ մեր Դիեգոի քիթը կոտրած թիկնապահները արնաքամ են արել այդ բանվորին»:

«Ճի՞շտ է, որ ձեր առաջնորդը ասել է, թե զարմանում է ոստիկանի համբերության վրա, այն դեպքից հետո, երբ ոստիկանը ջեմեվիի (ալևիական սրբավայր) բակում հարվածել ու սպանել է մի ալևի քաղաքացու»:

«Ձեր երկրում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով միջինը 4 օրը մեկ քաղաքացի է ձերբակալվում: Մարդկանց տներն են գրոհում: Twitter-ում կատարած գրառումների համար նույնիսկ դպրոցական երեխաներին են ձերբակալում: Ձերբակալվածների թիվը արդեն մեր երկրի բնակչության թվին է մոտենում: Այդ ամենը ճի՞շտ է»:

«Ճիշտ է, որ Ձեր առաջնորդը նմանատիպ բաներ է ասել` «Ո՞վ կուզենա ` իր աղջիկը տղամարդկանց գիրկը նստի…  Դոլմաբահչեից նայում եմ` որոշ կանայք այնպիսի հագուստներ են հագնում, չեմ հասկանում կին են, թե՞ տղամարդ…   Գիտեք` Քըլըչդարօղլուն ալևի է… Դեմիրթաշը` զազա… Կներեք հայ…»:

Լռի՛ր, Միգել, լռի՛ր: Շատ եմ խնդրում ինձ այլևս նման հարցեր մի տուր: Էլ մի՛ խոսիր ամբողջ աշխարհի կողմից հարգված մեր առաջնորդի մասին:

Համ էլ դու Էկվադորում ո՞ր դպրոցն ես ավարտել: Հաստատ Գյուլենական համայնքի (Էրդողանի հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի` տարբեր երկրներում բացած դպրոցների մասին է խոսքը-EH) դպրոցներից ես ավարտել, կեղտոտ գյուլենակա՛ն:

Միգելի հետ այլևս չգրվեցինք:

Սակայն ականատեսներն ասում են, որ Դիեգոն գնացել է ամենամոտ եկեղեցիներից մեկը և ի նշան երախտագիտության մատաղ է արել:

Թե ինչ են անելու ծեծված կանայք, չգիտեմ»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է
14:53, 18 հուլ
Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
16:24, 17 հուլ
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
15:22, 17 հուլ
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի քաղաքացիների համար շենգենյան վիզայի նոր կարգ կգործի
Թուրքիայի քաղաքացիների համար շենգենյան վիզայի նոր կարգ կգործի

Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։

ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը
ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը

ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։

Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է
Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Ռումինիան  308 մլն դոլարով Թուրքիայից կգնի ռազմանավ
Ռումինիան 308 մլն դոլարով Թուրքիայից կգնի ռազմանավ

Թուրքական «TCG Akhisar» ռազմանավն ունի մոտ 100 մետր երկարությամբ և կշռում է 2300 տոննա։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}