Տարածաշրջան08:26, 09 Փետրվար 2016
YPG-ի հրամանատարը սպառնացել է Թուրքիային

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) հրամանատար Բոզանը սպառնացել է Թուրքիային:
Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի` նա թուրքական «Aksiyon» հանդեսին հարցազրույց տալու ժամանակ նշել է, որ այն, ինչ այժմ տեղի է ունենանոմ Սիրիայի հյուսիսի քրդաբնակ Ռոժավա շրջանում, նույնը տեղի է ունենալու Թուրքիայում:
«Մեզ մի փոքր ժամանակ է հարկավոր: Օգնության ենք հասնելու Թուրքիայում գործող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժմանը» (YDG-H):
Միջանկյալ նշենք, որ YDG-H-ն «Քուրդիստանի բանվորական կուսակցության » (ՔԲԿ-PKK) երիտթևն է:
Թուրքական կայքը նշում է, որ վերոնշյալ թուրքական հանդեսը, որին հարցազրույց է տվել ԺԻՋ-ի հրամանատարը, մոտ է կանգնած ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին ու նրա հետևորդներին:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում նույն «Aksiyon» հանդեսին հարցազրույց տված ԺԻՋ-ի մեկ այլ ջոկատներից մեկի հրամանատար` 23-ամյա Ռոջին Դերիքը, խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության այն մասին, թե Թուրքիան երբեք թույլ չի տա, որ քրդական ուժերն անցնեն Եփրատ գետի արևմտյան ափը, ասել է. «Էրդողանը միշտ նմանատիպ բաներ է ասում: Ավելի վաղ էլ ասում էր, որ Եփրատի արևմտյան ափը չեք անցնելու: Մենք այնտեղ մեր կյանքն ենք զոհում: Իրենք Ջերաբլուսը իրենց տարածքն են համարում: Սակայն դա Ռոժավայի մի մասն է»:
Նա նաև հավելել է, որ իրենց ուժերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ հաջողություններ են արձանագրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |