Քաղաքական07:33, 08 Փետրվար 2016
Անգելա Մերկելը 2 ամսվա ընթացքում արդեն 2-րդ անգամ է Թուրքիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր առավոտյան մեկնել է Անկարա: Սա կանցլերի երկրորդ անցն է վերջին 2 ամսվա ընթացքում:
Թուրքական «Superhaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկելու է սիրիացի փախստականների հարցը: Գերմանիայում այժմ սիրիացի փախստականների թիվը հասնում է 900 հազարի, որը ներքաղաքական կյանքում մեծ խնդիրներ է ստեղծում կանցլերի համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ այցի ժամանակ Մերկելը դրվատանքի խոսքեր էր շռայլել Թուրքիայի հասցեին, որն արդեն իր տարածքում ապաստանելու հնարավորություն է տվել 2.5 միլիոն սիրիացի փախստականի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |