Քաղաքական09:40, 05 Փետրվար 2016
Անգլիական կուսակցությունը ֆիլմ է նկարել Թուրքիայի եվրաինտեգրման վնասների մասին

«Միացյալ թագավորության անկախ կուսակցությունը» (UK Independence Party- UKIP) կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել այն մասին, թե ինչ դժվարություններ են սպառնում Անգլիային, եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը (ԵՄ):
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ընդամենը 4 րոպեանոց տեսանյութի վերջում անգլիացիներին կոչ է արվում Եվրամիությունից Անգլիայի դուրս գալու վերաբերյալ անցկացվելիք հանրաքվեում քվեարկել «դուրս գալու» օգտին:
UKIP-ի ֆիլմում մտավախություն է հայտնվում, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու դեպքում 1.5 մլն թուրք գաղթելու է Անգլիա: Նշվում է նաև, որ անդամակցելու դեպքում բնակչության չափազանց մեծ թվի պատճառով Թուրքիան կվատնի ԵՄ-ի օգնության բյուջեի 1/3-ը:
Տեսանյութում հիշատակվում է նաև այն փաստը, որ 20-րդ դարի երկրորդ կեսից մինչ օրս Թուրքիայի քրիստոնյա բնակչության թիվը 100 անգամ նվազել է:
Թուրքիայի ԵՄ անդամակցությանը դեմ հանդես եկող UKIP-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի տարածքի 97 տոկոսը գտնվում է Ասիայում և միայն 3 տոկոսն է Եվրոպայի մաս կազմում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |