• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 22:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:47, 05 Փետրվար 2016

The Economist. «Թուրքիայում աշխարհիկության հիմնադիր Աթաթուրքի ստվերը վերանում է»

The Economist. «Թուրքիայում աշխարհիկության հիմնադիր Աթաթուրքի ստվերը վերանում է»

Անգլիական հայտնի «The Economist» պարբերականում «Էրդողանի նոր սուլթանությունը» խորագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել Թուրքիայի ներքաղաքական կյանքին:

Թուրքական «Radikal» լրատվական կայքը, հղում անելով անգլիական պարբերականին, նշում է, որ հոդվածում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ երկիրը իսլամականացվում է:

Նշվում է, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)  կուսակցությունը Թուրքիայի քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակը կտրուկ փոփոխության ենթարկվեց:

Մասնավորապես, ԱԶԿ-ի` իշխանության գալով Թուրքիայի հանրապետությունում մեծապես սկսեց աճել իսլամի դերը: Եվ աստիճանաբար Թուրքիայում սկսեց անկում ապրել Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից առաջ քաշած աշխարհիկության սկզբունքը:

«90  տարի առաջ Օսմանյան կայսրության մոխիրներում աշխարհիկ պետություն ստեղծած և մոդերնիզացման կողմնակից Քեմալ Աթաթուրքի ստվերը սկսում է անհետանալ»,-գրում է պարբերականը

Հոդվածում անդրադարձ է կատարվում նախորդ տարվա հունիս ամսին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որտեղ ԱԶԿ-ն  չստացավ այնքան քվե, որքան անհրաժեշտ էր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու համար: «Դա բավականին անսպասելի էր իշխող կուսակցության համար: Սակայն դրանից հետո Թուրքիայում  2015թ. նոյեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները իշխող ԱԶԿ-ի համար հաջող դասավորվեցին և վերջինս ի վերջո ստացավ այնքան քվեներ, որոնք թույլ տվեցին խոհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմել: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ Թուրքիայում բնակչության կեսը սատարում է Էրդողանին, մյուս կեսը թերահավատորեն է վերաբերվում Էրդողանի վարած քաղաքականությանը, կամ դրան դեմ հանդես գալիս»,-ասվում է հոդվածում:

Ըստ հոդվածի` երկրորդ ընտրությունները ԱԶԿ-ի համար մեծ ռիսկեր էին պարունակում, սակայն Էրդողանի կուսակցության ներսում կատարված կադրային փոփոխությունները ի վերջո տվեցին իրենց արդյունքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}