Քաղաքական10:32, 04 Փետրվար 2016
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը` ռուսական դիտորդական թռիչքի չկայանալու վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը պարզաբանումներ է տվել Թուրքիայի օդային տարածքում ռուսական կողմի դիտորդական թռիչքը թույլ չտալու պատճառների վերաբերյալ:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Բիլգիչը հայտարարել է, որ դիտորդական թռիչքը իրականացնող ռուսական «An-30B» ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածք մուտք գործելը արգելվել է, քանի որ վերջինիս երթուղին նախապես համաձայնեցված չի եղել:
««Բաց երկնքի մասին» այմանագրի շրջանակներում անցկացվող դիտորդական թռիչքներն իրականացվում են համաձայնեցված երթուղու դեպքում, որը ձեռք է բերվում թռիչքն իրականացնող երկրի և այն երկրի միջև, որի օդային տարածքում կատարվելու է թռիչքը: Այդ համատեքստում փետրվարի 2-5 -ին նախատեսված թռիչքի երթուղու վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, և թռիչքը չի կայացել»,- հայտարարել է Բիլգիչը:
Բիլգիչի պնդմամբ` «Բաց երկնքի մասին» պայմանագրի անդամ երկրների համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն իր տարածքում դիտորդական թռիչքներ իրականացնող երկրների առջև տարատեսակ սահմանափակումներ է դնում:
Թուրք պաշտոնյան ավելացրել է նաև, որ 2015 թվականին Ռուսաստանը Թուրքիայի տարածքում անցկացրած դիտորդական թռիչքը անցկացրել է ըստ թուրքական կողմի նախընտրած երթուղու:
«Բաց երկնքի» մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. 24 երկրի կողմից: Կողմերը պայմանավորվել են ամեն տարի դիտորդական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքներով: Ներկայումս պայմանագիրը ստորագրած երկրների թիվը հասել է 33-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |