Քաղաքական11:51, 04 Փետրվար 2016
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությանում դժգոհ են. ԺՀԿ-ն հեռացել է իր հիմնական սկզբունքներից

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներսում խմորումներ են սկսվել: Կուսակցության մի շարք անդամներ կարծում են, որ ներկայիս CHP-ն հեռացել է իր հիմնական սկզբունքներից և վերածվել է «կրոնականացված կուսակացության» (նկատի ունեն կուսակցությունում ալևիների մեծ թիվը - EH խմբ.):
Թուրքական «Memurlar» լրատվական կայքը գրում է, որ նման տեսակետ են հայտնել նաև CHP-ական նախկին պատգամավորներ Իհսան Օզքեսը, Թայֆուն Իչլին և կուսակցության գերագույն խորհրդի նախկին անդամ Սավջը Սայանը: Նշվում է, որ ըստ վիճակագրական տվյալների, CHP-ի ընտրազանգվածի 53.5 տոկոսը համամիտ է վերոնշյալ տեսակետի հետ:
Իսհան Օսքեսի կարծիքով 7 ընտրություններում գրանցած պարտությունից հետո անգամ կուսակցության նախագահի պաշտոնում Քեմալ Քըլըչդարօղլուի վերընտրվելու պատճառներից մեկն էլ վերոնշյալ գործընթացն է CHP-ի ներսում:
Իսկ ահա Թայֆուն Իչլին կարծում է, որ աշխարհիկություն դավանող այդ կուսակցությունում իշխում է ոչ միայն կրոնականությունը, այլև քրդական ազգայնականությունը, իսկ կուսակցության կառավարման մեջ հայրենասեր մարդիկ տեղ չունեն:
«CHP-ում հասել են մի կետի, երբ անգամ Աթաթուրքի, կուսակցության փիլիոսփայությունն են մերժում: Աթաթուրքին հայհոյողների, մարդասպան անվանողների ամուսինները պատգամավոր են դառնում, իսկ «Հայոց ցեղասպանություն է եղել, Դերսիմի կոտորած է եղել» արտահայտություն անողների ամուսինները խրախուսվում են: Սա էլ արվում այսպես կոչված առաջադիմության անվան տակ»,- հավելել է Իլչին:
CHP գերագույն խորհրդի նախկին անդամ Սավջը Սայանը կարծում է, որ քաղաքական պառակտումները շատ վտանգավոր են Թուրքիայի համար: Ըստ նրա՝ որոշ ուժեր հետամուտ են ալևիական կուսակցություն ստեղծել, ինչն արվում է CHP-ի միջոցով:
«Ալևիների միջոցով խաղում են նույն խաղը, ինչ քրդերի դեպքում էր: Ե՛վ քրդերը, և՛ ալևիները պետք է այս խաղը կանխեն», -ասել է Սայանը: Վերջինս կուսակցության նախագահին անվանել է «մեծ նախագիծ», որը դեռ մեծ խնդիրներ է ստեղծելու իրենց համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |