Քաղաքական13:25, 04 Փետրվար 2016
Գյուղնախարարությունը հերքում է Թուրքիայից դաբաղի պատվաստանյութ գնելու մասին լուրերը

Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքել է թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումներն առ այն, որ Հայաստանը Թուրքիայից դաբաղի դեմ պատվաստանյութ է պատվիրել:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանի հրապարակած պարզաբանման մեջ ասվում է.
«Տեղեկացնում եմ պաշտոնապես. Հայաստանը դաբաղի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Ռուսաստանի Դաշնությունից, աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն ավարտված են: Թուրքիայի հետ պատվաստանյութ ձեռքբերելու բանակցություններ չեն եղել և չէին կարող լինել, սա ապատեղեկատվություն է»:
Այսօր թուրքական Haberturk թերթի կայքում և մի շարք այլ կայքերում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, թե իբր Հայաստանը պատրաստվում է գնել Թուրքիայի կողմից դաբաղի նոր տեսակի դեմ ստեղծված պատվաստանյութ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |