Տարածաշրջան11:21, 03 Փետրվար 2016
Թուրքիայի և Պերուի միջև 5 պայմանագիր է ստորագրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ: Թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Էրդողանը Էկվադոր և Չիլի կատարած այցերից հետո առաջին անգամ մեկնել է Պերուի Հանրապետություն: Այնտեղ Էրդողանը հանդիպել է Պերուի նախագահ Օլլանթա Հումալայի հետ: Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 5 համատեղ պայմանագիր:
Այսպիսով, Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը (DEIK) և Պերուի «Լիմա» առևտրի պալատը պայմանագիր են ստորագրե`լ երկկողմ համագորածկցության խորհրդի ստեղծման վերաբերյալ: Պայմանագրեր են ստորագրվել նաև թուրքական «Anadolu» և պերուական «Peru» լրատվական գործակալությունների, ինչպես նաև Թյուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) ու Պերուի միջազգային համագործակցության կառույցների միջև:
Բացի դրանից, համագործակցության պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի փոքր միջին և մեծ բիզնեսների կառավարման վարչության և Պերուի արդյունաբերության նախարարության միջև: Եվս մեկ պայմանագիր էլ ստորագրվել է Թուրքիայի և Պերուի կառավարությունների միջև տեխնիկակական համագործակցության շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |