Քաղաքական09:04, 03 Փետրվար 2016
Մեսութ Բարզանի.«Քրդերն իրենց պետությունը ստեղծելու համար կարիք չունեն թույլտվության»

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի ամենաբնական իրավունքն է:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ քուրդ առաջնորդը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Եթե քրդերը չձեռնարկեն այս գործը, ապա ուրիշները երբեք չեն ճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը: Քուրդ ժողովրդի ինքնորոշման համար հիմա ամենաճիշտ ժամանակն է: Քրդերն իրենց անկախ պետությունն ստեղծելու համար ոչ ոքի թույլտվության կարիքը չունեն»:
Բարզանին նաև անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող պատմաքաղաքական իրադարձություններին. «Այս հողերում հարկադրաբար կյանքի կոչվող քաղաքական որոշումների պատճառով 100 տարի է՝ այստեղ պատերազմ ու լարվածություն է տիրում», -նշել է նա:
Քուրդ առաջնորդի կարծիքով՝ երկարատև պայքարից ու կորուստներից հետո քրդերը վերջապես պետք է իրենք կերտեն իրենց ապագան: Նա կոչ է արել բոլոր քրդերին՝ աջակցելու այս պատմական որոշմանը՝ ընդգծելով, որ քանի դեռ քրդերի իրավունքներն անտեսվում են, տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |