Քաղաքական08:21, 01 Փետրվար 2016
Քըլըչդարօղլու. «Նա, ով չի հարգում մեր օդային սահմանը, պետք է ստանա անհրաժեշտ պատասխանը»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է 2 օր առաջ ռուսական օդուժին պատկանող ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու թեմային:
Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի` ընդդիմադիր կուսակցապետը, որը նախկինում քննադատել էր թուրքական իշխանություններին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու համար, այս անգամ հանդես է եկել հակառուսական դիրքորոշմամբ:
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող CHP-ի նախագահ Քըլըչդարօղլուն մասնավորապես ասել է. «Սահմանի խախտումը ճիշտ չենք համարում: Եթե ինչ-որ մեկը չի հարգում մեր օդային սահմանը, ուրեմն նա պետք է ստանա անհրաժեշտ պատասխանը»:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես էր եկել գրավոր հայտարարությամբ` նշելով, որ ռուսական օդուժին պատկանող SU-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |