Հասարակական11:38, 25 Հունվար 2016
Աշխարհի ամենավտանգավոր ավտոճանապարհը Թուրքիայում է

Ամեն տարի աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների ցուցակը հրապարակող «Dangerousroads» կայքը ներկայացրել է 2016թ.-ի դասակարգումը: Թուրքական «haber.sol» լրատվական կայքի հաղորդմամբ` 2016թ ամենավտանգավոր ավտոճանապարհ է համարվել Թուրքիայի Բայբուրթ նահանգում գտնվող D915 ճանապարհը: Այն ունի 106կմ երկարություն: Ընդ որում, նշվում է, որ ճանապարհեզրին չկան համապատասխան արգելապատնեշներ իսկ ձմռանը այն հաճախ դառնում է անանցանելի:
Ի դեպ վերջինս ավելի վտանգավոր է համարվել, քան Բոլիվիայում գտնվող, ժողովրդի կողմից «Մահվան ուղի» անվանումը ստացած ճանապարհը:
Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների ցուցակում տեղ են գտել նաև Հնդկաստանի Քեյլոնգ շրջանի «Քիշթվար» ճանապարհը, Նոր Զելանդիայում «Սքիփերս» ճանապարհը, Ֆրանս-իտալական սահմանին գտնվող «La piste de l'Amitie»-ը, Պակիստանի «Ֆայրի Միդոուս»-ը, Սիբիրում գտնվող «Բամ» կոչվող ճանապարհը և այլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |