Քաղաքական09:06, 23 Հունվար 2016
Էրդողանը զգուշացրել է Ռուսաստանին․ «Թույլ չենք տա Սիրիայում ռազմաբազա հիմնել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գուշացրել է Ռուսաստանին, որ իրենք թույլ չեն տա Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցել։ Թուրքական «haber7» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Էրդողանն այս մասին հայտնել է ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։
Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի նոր ռազմաբազա հիմնելու մտադրության մասին հարցին ի պատասխան Էրդողանը մասնավորապես ասել է, թե Թուրքիան թույլ չի տա, որպեսզի Իրաքից մինչև Միջերկրական ծով ձգվող Թուրքիայի սահմանին նման կառույց հիմվի։
«Այդ գործընթացում ներգրավված են նաև Քաթարը, Գերմանիան, Ֆրանսիան և Անգլիան։ Մենք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում նման բան հիմնվի»:
Էրդողանը նաև նշել է, որ այդ հարցը քննարկելու է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |