• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 23:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:49, 23 Հունվար 2016

Ռուսական ևս 1 ինքնաթիռի խոցման մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած լուրերը և հերքումը

Ռուսական ևս 1 ինքնաթիռի խոցման մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած լուրերը և հերքումը

Հունվարի 22-ին թուրքական մի շարք լրատվամիջոներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե թուրքական զինուժը սիրիական սահմանին ևս մեկ ռուսական ինքնաթիռ է խոցել: Լուրը լայնորեն տարածեցին մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներ, ակտիվորեն այն լուսաբանվեց հատկապես իշխանամետ մամուլի ներկայացուցիչների՝ «Milliyet», «Yeni Şafak», «Habertürk», «Yeni Akit» թերթերի կողմից:

Հայտարարվում էր, թե տեղեկություն է ստացվել այն մասին,  որ Թուրքիայի Ջիլվեգյոզու սահմանային անցակետին հարակից սիրիական Իդլիբ նահանգի տարածքում ռուսական ինքնաթիռ է խոցվել:

«Yeni Akit» թերթի կայքը նույնիսկ տեսագրություն հրապարակեց, որտեղ ենթադրաբար պատկերված էր ռուսական ինքնաթիռի խոցումն ու անկումը:

«Milliyet» թերթի կայքում տեղ գտավ հետևյալ մեկնաբանությունը. «Al Jazeera»-ի պակիստանյան թղթակից Ահմեթ Զեյդանն էլ տեղեկացնում է, որ ռուսական ինքնաթիռը թուրքական զինուժի կողմից խոցվել է այն բանից հետո, երբ ռմբակոծել  է Թուրքիայի մի սահմանամերձ շրջան»:

Թեմային անդրադարձած «Yeni Şafak» թերթն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Մոսկվան և Անկարան ինքնաթիռի խոցման լուրի հետ կապված որևէ հաստատող կամ հերքող հայտարարություն դեռ չեն կատարել:

Իսկ «Habertürk» լրատվական ծառայությունը հայտարարեց, թե թուրքական պաշտոնական զինվորական  աղբյուրները հերքել են այդ լուրը. «Մենք նման տեղեկություն չենք ստացել: Եթե նույնիսկ որևէ ինքնաթիռ խոցվել է, ապա Թուրքիան դրա հետ որևէ կապ չունի»:

Ժամեր անց «Milliyet»-ը նաև տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերքել է ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները:

«Այդ լուրը միանշանակ սուտ է: Սիրիայում ահաբեկչական ենթակառույցների ոչնչացման նպատակով գործող մեր բոլոր ինքնաթիռները առանց որևէ խնդրի վերադարձել են բազա»,- հայտարարել էր Կոնաշենկովը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
11:44, 18 օգոս
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում
Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}