Քաղաքական13:57, 21 Հունվար 2016
Դավութօղլուն կրկին մեղադրել է Ռուսաստանին և պաշտպանել Սիրիայի չափավոր ընդդիմության շահերը

Շվեյցարական Դավոս քաղաքում «Թուրքիայի համաշխարհային դերը» խորագրով ժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել է տարածաշրջանային զարգացումների մասին: Նա ներկայացրել է մի շարք պայմաններ, որոնց առկայության դեպքում պատրաստ է աջակցել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև նախատեսվող բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթը, վարչապետի ներկայացրած պայմաններից մեկը բանակցություններում Սիրիայի չափավոր ընդդիմության պատշաճ ներկայացվածությունն է, ինչպես նաև ահաբեկչական խմբերի ներկայացուցիչների մասնակցության բացառումը:
Դավութօղլուն Սիրիայի իշխանությունների հետ բանակցող կողմ դիտարկում է միայն ընդդիմադիր Սիրիայի ազգային կոալիցիային՝ նշելով, որ այլ խմբերի, այդ թվում նաև Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG), մասնակցությունն իրենց համար ցանկալի չէ:
Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին Սիրիայի քրդական ուժերի մասնակցությանը, ապա Դավութօղլուն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցող YPG-ն, եթե ցանկանում է բանակցությունների սեղանի շուրջ նստել, կարող է տեղ զբաղեցնել Ասադի կողքին: Ըստ Թուրքիայի կառավարության ղեկավարի՝ իրենք չեն խառնվում այն հարցին, թե իշխանությունների կողմից ովքեր են մասնակցելու բանակցություններին:
Խոսելով Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Ռուսաստանի ներգրավվածության մասին՝ Դավութօղլուն շեշտել է, որ Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածում են այն չափավոր ուժերին, որոնց աջակցում է Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Թուրքիայի վարչապետը, նշելով, որ ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային պարտավորվածություն, կոնսենսուս և համակարգում է հարկավոր, ափսոսանք է հայտնել, որ ռուսական ինքնաթիռները ԻՊ-ի փոխարեն թիրախ են ընտրում չափավոր ուժերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |